վայ, մոռացել էի որ կարամ ստեղ կյանքից բողոքեմ

չգիտեմ, էս համալսարանական կյանքից բան չեմ հասկանում

զարմանում ու մի քիչ էլ նախանձում եմ էն բոլոր մարդկանց, ովքեր կարողանում են ամեն բան հասցնել։ ես ընդամենը 5 դաս եմ անցնում, նույնիսկ ազատման դիմում եմ գրել գործի տեղը, որ կարողանամ դասերս հասցնեմ անել, բայց մեկ ա ոչ մի բան չեմ հասցնում։ ամեն բան թողնում եմ վերջին օրվան։ չգիտեմ՝ դեդլայններն են շա՞տ, թե՞ ես եմ ուղղակի ծույլ ու ալարկոտ։ ամենայն հավանականությամբ՝ երկուսն էլ։

ինչ մեղքս թաքցնեմ, եկել եմ էստեղ թաքուն գրառումներ անելու համար ։")

անքուն.հայ

«անքուն.հայ»-ը ապակենտրոն սոց. ցանց է հիմնուած mastodon ծրագրակազմի վրայ։ Օգտատէրերը մասնաւորապէս անքուն մարդիկ են, որոնք ցանկանում են շփուել միմեանց հետ, կիսուել մտքերով եւ զգացմունքներով։