@ø ես ընկալում եմ «մարտի ութի» սովետական դէ ֆակտօ ինտերպրետացիան, որը խտրականութեան մասին ա։
սոնան ասում ա «ժենշինա դրուգ չելովեկա» այսօրուայ «տօնի» մասին։
@nauseatingly miserable beyond repair
մէկ էլ ինձ մօտ տպաւորութիւն ա, որ մենք յաճախ իրականում խօսում ենք այն մասին, ինչպէս ոչ կատարեալ են մարդիկ, ոչ քո ստանդարտներով։
ոչ միայն ես, շատ շատերը, քաղաքական գործիչները։
հետաքրքիր ա ինչից ա էդ բարձր պահանջը, չհանդուրժելը որ մարդիկ մարդ են։ ունեն բարդ կեանքեր, ու մի ձեւ դրանց տակից դուրս են գալիս։ բոլորը։ ու ունեն թուլութիւններ։
https://www.youtube.com/watch?v=A074G4QQHFI
էս էլ մեր գործնա
իրականում ինտերնետում շատ բան չի փոխուել։
առաջ մի քանի հոգով էինք, ու չկային ծառայութիւնները։
էսօր կան ծառայութիւնները, դրանցով օգտուող մարդիկ, ու էլի մենք, մի քանի հոգով, որ դրանցից չենք օգտւում եւ օգտագործում ենք համացանցն ապակենտրոն ձեւով։
ու ընդհանուր առմամբ, ինչի՞, պէտք էր այլ բա՞ն սպասել։ բնական ա, որ ոչ ̶բ̶ի̶թ̶ի̶ բանիմաց օգտուողին կը ̶դ̶ա̶յ̶ա̶ղ̶ե̶ն̶ մատուցեն գործարքներ, որոնցից նա երջանիկ կը լինի՝ զի առհասարակ թուանշային յեղափոխութիւնը հրաշք ա, եւ աննախադէպ հնարաւորոթիւններ ա տալիս։ պարզապէս օգտուողը չգիտի, որ կարող էլ մի քիչ այլ գործարքի գնալ։
մեկուսացուա՞ծ ենք այդ մարդկանցից։ իսկ ե՞րբ չէինք։ վաղ ֆբ֊ի կամ կմ֊ի հա՞մն ա բերանում մնացել։ դէ դրանք էլ էն չեն, ինչ եղել են։ այսօր երբ ասում են «բլոգ գրէք», նկատի ունեն՝ արտայայտուէք ֆբ֊ից դուրս, լինի կարդալ։
սարսափելի մենա՞կ ա ապակենտրոն համացանցում, ֆեդի֊ում, ջեմինայում՝ ինչն էր այլ ձեւ իննսունականներին։ կամ ո՞վ էր հասկանում, կամ կուզէր հասկանալ, եթէ կարդար, էս ֆիդոշնիկները ի՞նչ են անում իրենց ցանցերում։ ֆիդօշնիկներին էդ մարդիկ օտար էին լինելու, էդ մարդկանց էլ՝ ֆիդօշնիկները։
նոյն դաշնեզերքում մարդիկ արդէն չափազանց շատ են, որ հասկացուած չլինեն։ լիքը մարդ կայ, որ սեփականատիրական ծրագրակազմի հաճոյքներից ա խօսում, ու լաւ չի հասկանում ուր ա ընկել։ շատ են ճապոնացիները, բայց ինչպէս այսօր մէկը նկատեց՝ ճապոնիայում բնաւ զարգացած չի ազատ ծրագրակազմի համայնքը։
ու տէնց։
ուզում եմ ասել, որ մեր հանգոյցները՝ թութ, անքուն, ծմակուտ, vostain, չոլ, unmensch բաւականին քուլ տեղեր են ու մենք բաւականին առաջադէմ միջոցներով ենք իրար հետ կապ պահում։
եթե մարդիկ կպել են ֆբ-ին, ինստա-ին ու թուիթերին ու չեն բարեհաճում գալ՝ տեսնել թե ինչ ենք առաջարկում իրենց, ապա թող տէնց էլ գովազդ նայելով ու ապրանքի տեղ օգտագործուելով ապրեն։
ինձ համար, որպէս ադմին միայն գլխացաւանք ա շատ մարդ պահելը, աւելորդ պատասխանատուութիւն։
ինչ որ պահից ես էլ կը փակեմ գրանցումը։
@inky քռաշուածներիդ ու ստալկ անողներիդ ես ման գալի՞