Երևան գալուց պետքա անքուն.հայ ից գրել

Էս ինչ շոգաաա

@inky ինձ թվումա շատերիս համար հարազատ զգացողություն ես գրել, պարզապես էդքան հասուն չենք, որ մենք էլ գիտակցենք կամ կիսվենք )) շնոորհակալություն կիսվելու համար:

Ու, թե ինչքան դրական փոփոխությունների պատճառ ես մեր համար, չեմ կարող թվարկել:

Դու էլ երևի չգիտես, բայց կյանքիս ամենավատ օրերում դու ինձ շատ ես դուխ տվել ))

երեւի կարճ պատմեմ, որ տարիներ, ըստ երեւոյթին, դեպրեսուած էի, ու չէի ջոկում։

շատ յանկարծակի սկսեցի կռահել, որ կարող ա էդպէս ա։

իսկ արտայայտւում էր նրանում, որ

ամէն բանից շատ տխրում էի։ օրինակ, մի անգամ թերափեւտիս պատմում էի ճամփորդութիւններիցս մէկի մասին, ու ասում էի որ շատ շատ տխուր էի վերադառնալու ժամանակ։ սովորաբար, երեւան վերադառնալը միշտ տխուր էր։ ու շաաատ տխուր։ պատմեցի լոռուայ գիւղերի մասին, սիրուն կղմինդրով բայց ծակ կտուրներով, փակ լքուած պատուհաններով, ու սկսեցի լացել։ էդպէս ամէն բան վրաս շատ ուժեղ էր ազդում։
այդ բաների մէջ երեւանն էր։ շուրջս եղած մարդիկ էին։ լիքը բոցաշունչ գրառումներ եմ նուիրել երեւանը ատելուն։ լիքը խնդիրներիս մէջ երեւանն էի տեսնում պատճառ։ մէկ գրում էի՝ ինչի՞ ես պիտի մայրաքաղաքում ապրեմ, բայց այլ քաղաքներից աւելի էի վախենում, մտածում էի՝ էստեղ գոնէ մի քանի բաց մարդ գիտեմ, էնտեղ մենակութիւնից մեռնելու եմ, կամ շատ աւելի չընդունուած եմ ինձ զգալու։ երեւանի հանդէպ ինձ մի քիչ հանգստացրի «triumph of the city» գրքի ազդեցութեամբ, ու զուգահեռներ գտնելով այնտեղ նշուած քաղաքների՝ օրինակ նիւ եօրքի, ու երեւանի միջեւ։

նաեւ ամերիկեան համալսարանը, որպէս ապաստարան շատ տարբեր տեղերից մարդկանց համար, ինձ վրայ ազդել էր, ու այն երեւանում էր, եւ հայաստանում էր։ գիտակցում էի, որ օրինակ սիրիացիները որոշակի առաւելութիւններ ունեն, ու այդ պատճառով են այստեղ սովորում։ գուցէ, կարողանային գնալ ամն, կը գնային, բայց դէ ամն֊ում իրենց չէին սպասում, իսկ էստեղ աջակցում էին։

նաեւ ջոկել էի որ այդ ռացիոնալ բաները չնայած օգնում էին, բայց ոչ ռացիոնալ տխրութիւն մէկ ա ունէի։ ու այդ ժամանակ ա որ սկսեցի գիտակցել որ դեպրեսուած եմ։ որ անիմաստ մարդկանց եմ տշել մօտիցս, որ կապ չունէին տխրութեանս հետ։ որ տխրութիւնս ու ցաւս (թերափեւտս բացատրում էր որ տխրութիւնը՝ թոյլ ցաւ ա) ինձ աւելի չհանդուրժող, ու աւելի խիստ էին դարձնում։ ցաւի մէջ ապրող մարդը հակուած ա աջ ու ձախ կծել, ամէն ասածը սուր ընկալել։ էսօր հասկանում եմ որ նաեւ չշոյուած էի շատ, չգնահատուած, ու փոքրիկ շոյանքն ինձ շատ էր օգնում, բայց գրեթէ չկար։ ըստ որում ինձ պէտք էր զգալ որ շոյում ա ոչ թէ հեշտ տպաւորուող, բան չտեսած մարդ, այլ ինչ֊որ մեծ եւ կայացած մէկը։

իսկ դրանք ովքե՞ր էին շուրջս՝ շե՞ֆս էր շոյելու՝ միայն մունաթ էր գալու որ էսինչ բանը կատարեալ չեմ արել։ ու ես ինձ չէի ասի՝ էդքան ծանրաբեռնուած էիր, յոգնեցիր, մոռացար էն բանն էլ հաշուի առնել, ասելու էի՝ դեբիլ ես էլի, կրկին թոյլ տուեցիր վրադ մունաթ գան։ էսօր երբ զգում եմ որ մարդը դառնութիւն ունի, կամ ինչ֊որ մարդկանց մասին վատ ա խօսում, յաճախ հասկանում եմ որ չշոյուած ու չգնահատուած ա զգում, բայց նաեւ միշտ չի որ ինքս կարողանում եմ շոյել, զի չեմ ջոկում ինչպէս դա անել, որ չզգացուի որ միտումնաւոր եմ անում։ իսկ ես միտումնաւոր կանէի։

հա, նէնց չի որ էսօր եմ գնահատուած կամ շոյուած ինձ զգում։ յաճախ դեբիլ զգալը լինում ա, պարզապէս էդ ամենը լցնող տխրութիւնը յաճախ չի լինում, կամ ամբողջ սենեակը չի լցնում, տէնց ներքեւները մենակ, ոտքերն ա թրջում լոկ։

երեկոները ամենաբարդն էին։ ամէն երեկոյ ես խորը տխրում էի, ու վախենում էի երեկոների գալուց։ ամէն օր զգում էի, որ էսա երեկոն գալու ա, շատ վատ եմ լինելու։ էսօր նկատում եմ, որ էլի լինում ա որ երեկոները ոչ ռացիոնալ տխրութիւնը գալիս ա։ առաւել եւս, երբ քունս առած չեմ եղել, դա ինձ թուլացնում ա։ կողքիս մարդկանց ասում եմ որ սէնց վիճակ ա, որ անձնական չտանեն։ ու որ ոչ մի բան սխալ չեն արել, անկապ ա ամէնից։ վաչագանը վարկած ունէր, որ երեկոները չի կարելի մենակ մնալ, երեկոները մենակ չմնալու ժամանակն են, իսկ ես միշտ մենակ էի։ ինձ շատ համոզիչ չէր թւում էդ միտքը։ բայց իհարկէ, էսօր երբ մենակ չեմ, դա էլ ա օգնում, բայց էնպէս չի որ բացառում ա վատ լինելը։

ըհը, պիտերսոնն էր ասում՝ ընկերներ, յարաբերութիւն, զբաղմունք, հոբբիներ, աշխատանք, եւայլն ունե՞ս։ եթէ ամէնին չէ ես պատասխանում՝ երեւի դեպրեսուած չես՝ կեանքդ ա վատ։ եթէ հա՝ երեւի այնուամենայնիւ դեպրեսուած ես։ դրանից յետոյ սկսեցի փորձել շատ քնել ու երեկոները սուրճ խմել որ զսպի տխրութիւնս։ ամենակարեւորը ջոկելն էր, որ քաղաքը չի, մարդիկ չեն, արտագաղթը չի, դրանք լոկ ուժեղացնում են, խնդիրն իմ մէջ ա, հիւանդութիւն ա։

ինչեւէ, ուզեցի ասել որ տէնց բան էր հետս տարիներ շարունակ։

ու որ չգիտեմ ինչքան էր տեւել։ գուցէ մի տաս տարի, գուցէ շատ։

ու էնպէս չի որ լրիւ պրծել եմ դրանից։

բայց հիմնականում։

ու ոչ, յարաբերութիւնը ելք չէր դրանից, յարաբերութիւնը չէր լինի դրա հետ միասին, հնարաւոր չէր։

ու տէնց։

#դեպրեսիա #անկապ #տխրութիւն #չգիտեմ #հոգեբանութիւն #անձնական

@tigran բոլոր անհասկանալի իրավիճակներում կարաս հնդկաձաւար եփես ու թթուասերով ուտես։

այս տանը վերջին օրերն են։

ստեղ կատու ա ֆռֆռում, գնում ա հարեւանների տուն, գալիս ա ստեղ՝ բերանում շաատ փոքրիկ կատուի ձագ։ էդ ձագն էլ մլաւում ա երբեմն։

էդքան փոքր ա որ իրան մայրիկ ա պէտք, բայց էս կատուն որ երկրորդ օրն ա ձագին բերանի մէջ ման ա տալիս՝ մամա չի։ ոնց որ տղայ էլ ա։

ի՞նչ ա անում սրան տանել֊բերելով չեմ հասկանում։ գողացե՞լ ա ինչ֊որ տեղից։ մենակ գտե՞լ ա փորձում ա մի բան անել։ բայց չենք էլ կարող դրան մօտենալ։

կարճ ասած չգիտեմ ինչ անել։ :/

կը գնամ բարձրայարկի իններորդ յարկ, ̶ե̶ր̶կ̶ն̶ա̶յ̶ի̶ն̶ կատուային խնդիրներից հեռու։ #անկապ

ոնց֊որ երբ նոր էր ծրագրաւորումը զարգանում ակադեմիայում փակ իրար մէջ կիսում էին, յետոյ հասկացան, որ էդ ձեւ հիմնականում մեռնում են, սկսեցին մի քիչ ազատ ցրել, բայց պատժել(այսույետ՝ լիցենզիա) օգտագործելու համար, յետոյ քիչ֊քիչ սկսեցին պակաս պատժել, բայց բիգ կորպերն էնքան ազդեցիկ դարձան, որ խելացի մարդիկ սկսեցին նորմի լուծումներ տալ, բայց արտադրանքը մի քիչ մասսայական դարձնել(այսույետ՝ փայք), երեւի յաջորդ քայլն էլ, երբ փայքի պէս քուլ սկսած մարդիկ չեն քայլի դէպի միջինորակութիւն(այսույետ՝ գօ), փոխարէնն իրենց մաքսիմումն անելով առանց մէջքի(այսույետ գուգլ) կկարողանան ինչ֊որ բան մարդկանց հասցնել ու չմնալ մարգինալ

օրգովի աստղադիտարանում Sensor Festival են կազմակերպում։ լաւ հնարաւորութիւն ա ֆոտոնել անելու։

ու տժալուուուուուուու (:

Երեկվա նորությունները

Վարյան ստացավ դիսքորդի նամակները բոտով
Ալեքսը բիլդ արեց իր առաջին անդրոիդ ափը
Հովհաննեսը փաբլիշ ա արել իր առաջին նպմ մոդուլը

Դզումա :lusikbysona:

ես նոր գիտակցել եմ որ մենք ապրում ենք հակաուտոպիայում։

այն արդէն հիմա ա, ոչ թէ հնարաւոր ապագայում։

պուտինը «պատերազմը խաղաղութիւն է» ա անում, մարդիկ կրում են սարքեր, որ մեզ լրտեսում են։

ճիշտ ա, էդ մարդիկ ուտոպիայում են, զի երջանիկ են։

իսկ ի՞նչ են անում հակաուտոպիաներում, եւ պոստ ապոկալիպտիկ հանրութիւններում՝ փնտրում են, կարգաւորում, հեք անում հին սարքերը, որ այլեւս չեն արտադրւում։

ու ես էլ այսօր նայում եմ՝ ո՞ր սարքերն են որ «մէյնլայն» միջուկը լաւ սպասարկում ա։

ի դէպ՝ omap4 սարքերը, օրինակ մոտորոլայի տաս տարի առաջուայ խելախօսները։

յ․ գ․ արդէն որոշակի ժամանակ ա, միայն droid4֊ն ա հետս լինում։ հիմնականում maemo֊ի մէյլ կլիենտն եմ օգտագործում ու pidgin֊ը։ ու պարզւում ա, շատ մարդիկ չեն էլ ջոկում որ հին փախած սարք ա։ մտածում են ինչ֊որ նոր եւ շքեղ բան ա։

#հակաուտոպիա #ուտոպիա #ապագայ #ազատութիւն #տեք #անցեալ #սարք

Վաղը պետք ա գնամ Թումո։ Մաշտոցի կոմիքսը տպելու պայմանագրի ստորագրելուց մի հատ շուխուռ են ուզում սարքեն։ Մահու չափ չեմ ուզում գնամ ու ոչ մի քանակի Գառնի խմելը ինձ չի փրկի։

մտքի հոսք. քաղաք, մարդիկ եւն 

խեչոյանը գրքում հատուած ունէր ասում էր մէկի հետ սեկս ա արել չպաշտպանուած, յետոյ էդ մարդու ախպերը զանգել ա ասել որ պիտի աբորտի փող տայ, տէնց ինքն էլ չունէր, ասում ա երիտասարդականի մետրոյում ատրճանակը վաճառել ա, իջել բարեկամութիւն փողը տուել։ կամ կոխի ինձ սմբոյի գրողը թոխմախի գերեզմանում սիրածի գերեզմանի վրայ արած սեկսից էր պատմում։ կամ պաչեանի պատմուածքները ռանդոմ պուտանի (մարդ) սպանութեան, ու իր դրա ականատես լինելուց յետոյ ապրել շարունակելու մասին։

ու մտածում եմ ինչ քուլ ա որ անգամ ենթադրական քրինջ դէմքեր կամ պատմութիւններ բայց տեղի են ունեցել նէնց տեղեր որտեղ բառացի ապրում եմ, ու երեւի իրենց միջոցով եմ առհասարակ ենթադրում թէ ոնց են մարդիկ ապրում երեւանում, զի գրեթէ ոչ ոք խորքային չի պատմում իր առօրեան, թէ եւ էդ լինի երեւեակայական կամ շիզօ։

ու նաեւ անհետաքրքիր ա թէ միջին միջին' խաւը ինչ ա անում սարեան կաֆէներում զի էդ շրջանակի առօրեան յաճախ գծած ա, աբստրակտ կամ պակաս սպոնտան ապա իրենց մասին (ոչ թէ կողմից) պատմելու բան աւելի քիչ։ ու որ սէնց ոչ֊միջին քեարթ եմ տեսնում, ինքը ինձ համար պոտենցիալ ուրբան ֆոլկլորի աղբիւր ա որ միշտ կուզեմ իր առօրեայից մի քրինջ բան լսել։ զի էն տիպի եմ միջավայրից օտարացած ու սեփական նեղ կեանքով ապրում որ ամեն անգամ նորութիւն ա երբ դրանից դուրս մարդու եմ առնչւում (օրինակ երբ 2 տարին մէկ ֆեյսբուք բացում ու մշակութային֊գաղափարական անսպասելի անսովորութեան շոկից սատկում ։Դ)

ու տպաւորութիւն ա մօտս ստեղծուած (արդեօք հիմնաւոր) որ ոչ֊ջեներիք մարդ չկայ քաղաքում ու սաղին արդէն հայեացքից գիտեմ ոնցն են, բայց հաճելի ա լինում երբ տեսնում եմ նոր մէկին որ ոչ թէ կենտրոնացուած մեդիայի եւ չհարցարդուած ենթադրական պրոգրեսիւ (կամ պահպանողական, միտքը երկակիութիւնն ա) մշակոյթի հերթական կանխատեսելի արդիւնքն ա մարմնի մէջ, այլ մէկը որ ինքն իրեն ա կերտել ու եթէ հոսքից անկախ չէ ապա այլընտրանքային եւ ոչ ուղիղ գտնուող կամ փախած հոսքերում ա։ ու փորձում եմ լայւ իրօք չխօսել մարդկանց հետ, զի չի դզի որ դիցուք ծրագ անողի հետ ծրագից երկու բառ ասեմ ու եւս պատասխան ստանամ որեւէ կորպորացիոն մշակոյթի "լաւագոյն պրակտիկա", այլ ոչ թէ նէնց բան որ կարող էր եքա էշ ա այ էդ ընթացքում կարծիք կազմել սեփական ու ասել։ ու սրանով եւս մէկ անգամ խորանայ պարբերութեան սկզբի դրուած կանխավարկածը դէպի վարկած ապա կարծիք կարցրացած որ քրինջ կլինի զի դատան փոքր ա ինչեւէ (իմեջին իմպերատիւ լեզուով դատա անալիզ անես, քրինջ չի՞ լմաօ)

սնոուդէնը լաւ խօսք ունի, ասում ա՝ ասելը, թէ անձնական տուեալների գաղտնիութեամբ մտահոգուած չես, որովհետեւ թաքցնելու բան չունես նման ա նրան, որ ասես թէ խօսքի ազատութիւնը քեզ չի հետաքրքրում, քանի որ ասելիք չունես։

#սնոուդէն #խօսքի_ազատութիւն #գաղտնիութիւն #չգիտեմ #էհ

Գիշերվա հազարը ամենա լավ ժամանակնա փնտրելու սոց ցանցերում իներորդ դասարանում կողքիդ նստողին

Copy from facebook.com/instepanavan/phot

❤️❤️❤️

Երկու օր առաջ մենք կազմակերպեցինք երիտասարդ ծրագրավորողների համար հերթական միջոցառումը Ստեփանավանի Կենտրոնական Գրադարան֊ում։📚️ Միջոցառման փակման ամբողջ հասույթը հավելեցինք մեր գումարով և փոխանցեցինք ապագա TUMO Stepanavan֊ին։
Դուք նույնպես կարո՛ղ եք և պե՛տք է ներդրվեք մեր երեխաների ապագայի համար։

Անցեք հղումով և հանգանակե՛ք։ Ցանկացած գումար կարևոր է և խրախուսվում է։

armenia.tumo.org/locations/ste

ասում ա` նապաստակը անցաւ փողոցը, զի մտածում էր, որ միւս մայթում աւելի լաւ ա։

Show older
անքուն.հայ

Անքուն.հայ-ը Հայաստանում տեղակայուած, ապակենտրոն սոց. ցանց է։ Օգտատէրերը մասնաւորապէս անքուն մարդիկ են, որոնք ցանկանում են շփուել միմեանց հետ, կիսուել մտքերով եւ զգացմունքներով։